High Construction ընկերությունը կառուցել է Myler լեռնադահուկային հանգստավայրի համար նախատեսված տարաշրջանում միակ արհեստական ձնագոյացման համակարգը։ Իրականացրել է դրա աշխատանքի համար նախատեսված`իր հզորությամբ, 40-100 բար ճնշումային խողովակաշարերի (մինչև 20 կմ երկարությամբ) և 2 հատ 100 բար հզորություն ապահովող պոմպակայանների կառուցման աշխատանքներ, որոնք ապահովում են ամբողջ տարածքի ավտոմատացված ձնագոյացումը։ Ինչպես նաև, տեղադրվել է մոտ 150 հատ ձնագոյացման թնդանոթներ։
Արհեստական ձնագոյացման համակարգը կառուցելիս օգտագործել ենք աշխարհում առաջատար արտադրող Demaclenko արհեստական ձնագոյացման համակարգերը։
Տեղադրվում են Titan 4.0 ձնագոյացման թնդանոթներ, որն ունի ժամում մինչև 120 մ³ ձյուն արտադրելու հնարավորություն։ Ինչպես նաև տեղադրվում են Evo 3.0 ձնագոյացման թնդանոթներ՝ նախատեսված սահուղիների նեղ և փոքր հատվածների համար, որոնք կարող են ապահովել ժամում մինչև 70 մ³ ձյուն։
Բոլոր այս ձնագոյացման թնդանոթները անհրաժեշտ ջրաքանակով, մինչև 100 բար ճնշումով ապահովելու համար տեղադրվում են Ավստրիական TIROLER ROHRE երկաթ-չուգունե խողովակներ։





